Փաշինյանն ասաց՝ իմ պապն էլ է անհետ կորած, ուրիշ երեխաներ չունե՞ք, իրենցով զբաղվե՛ք․ անհետ կորածի ծնող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
Բոլորը

Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, սակայն նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Անհետ կորածների հարազատները առավոտից փակել էին Բաղրամյան պողոտան, այժմ նստացույց են սկսել, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք պնդում են՝ իրենց զավակներն անհետ կորած չեն, գերեվարված են։

Ծնողներին դեռ մեկ շաբաթ առաջ էին խոստացել, որ հանդիպում կլինի վարչապետի հետ, սակայն այն այդպես էլ տեղի չի ունեցել։

«Անհետ կորած զինծառայողների ծնողները մի քանի ամիս առաջ հանդիպել են Փաշինյանի հետ, ասել է՝ ուրիշ երեխաներ չունե՞ք, իրենցով զբաղվե՛ք։ Նորից երեխաներ ունեցեք։

Պարո՛ն Փաշինյան, դու 4 երեխա ունես, բա ինչո՞ւ երբ որ Աշոտիկիդ տիկին Գայանեն կանչել էր զրույցի, բոլորին խառնեցիր իրար, գնայիր մյուս երեխաներովդ զբաղվեիր։ Մենք պահանջում ենք մեր երեխեքին, ուրիշ ոչինչ չենք ուզում»,- նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Մեկ այլ ծնող հավելեց․ «Ասացի՝ բա որ երեխաներն են անհետ կորած հայրերին սպասում՝ 6 ամսականից մինչ օրս հայր չեն տեսել, ի՞նչ պատասխան տանք իրենց, Փաշինյանն ասաց՝ իմ պապն էլ է անհետ կորած»։

«Վերջին տեղեկությունս 2020թ․ հոկտեմբերի 21-ի տվյալն էր, որ իմ երեխուն տարել են գրավված տարածք՝ Զանգելան՝ Կովսական, որը գրավված է եղել ամսի 18-ին: Առանց զենքի, հակագազով տարել են թուրքի դիմաց՝ ի՞նչ անեն էդ երեխեքը․․․ Ու էդ տեղը, որտեղից մեր էրեխեքը գերի են ընկել, ԱԹՍ-ներ չեն տրաքել, որ մեր երեխեքը մասնունքների վերածվեն․․․ Պատասխանատու են հենց ինքը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, գեներալը՝ հրամանատարն է տարել տվել երեխեքին․ անգամ հեռախոսազրույց կա, որ ասում են՝ ապրանքը տեղ հասավ․․․ Շատ նյութեր կան, դատական պրոցես է գնում, բայց անընդհատ հետաձգվում է․․․»,-նշեց անհետ կորած զինծառայողի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։