Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ «Մայբախ»-ի մասնակցությամբ վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Վրաերթի ենթարկած նեքենան տեղափոխվել է հատուկ պահպանող տարածք, կատարվում են քննչական գործողություններ»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի N զորամասի («Քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Հարազատները փակել են Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ ևս վարչապետի հետ հանդիպելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել, սակայն, Փաշինյանն այդպես էլ չէր ընդունել։

Ականատեսների վկայությամբ՝ ակցիայի ժամանակ «Մայբախ» մեքենայի վարորդը, շրջադարձի ժամանակ չնկատելով պարեկին, վրաերթի է ենթարկել նրան։ Պարեկը տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։  

Ռոզա Վարդանյան