Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացնում զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, սակայն նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: Նրանք առավոտից փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։