ՌԴ-ն մտադիր է ամեն կերպ օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործընթացին․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Ռուսաստանը մտադիր է ամեն կերպ օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններում։

«Այսօր ես կցանկանայի ձեզ առաջարկել կարծիքներ փոխանակել այն մասին, թե որ փուլում է գտնվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել համաձայնեցնել այն՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժը և լավ հարաբերությունները այստեղ ներկայացված մեր ընկերների հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան կողմ է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հարգմանն ու իրականացմանը։ Նա նշել է, որ «Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ ու կայունությամբ»։

«Կողմերի համաձայնությամբ, որը, ինչպես հասկանում եմ, հաստատվել է, մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, քաղաքացիական հասարակությունների, փորձագետների, քաղաքագետների, խորհրդարանականների միջոցով մարդկանց շփումների զարգացմանը»,- հավելել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։