Թող ոչ մեկին չթվա՝ Ղարաբաղի ակցենտով խոսելը նշանակում է լինել հերոս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Այսօր հրավիրված ասուլիսում ընթացքում հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ Շուշիի բնակչի՝ 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Առաքելյանի՝ ձայնագրված հարցը

Արցախցին նախ արձանագրեց բզկտված Արցախի հումանիտար աղետալի պատկերը, ապա Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն պատասխանատու զգո՞ւմ է այդ իրավիճակի համար, նրա խիղճը չի՞ տանջում, չի՞ ցանկանում հրաժարական տալ:
«Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործի՞չ, թե՞ դավաճան.․․ մի՞թե Դուք չեք վախենում արժանանաք Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»,- իր հարցն այսպես ամփոփեց Միքայել Առաքելյանը:

Նաև հարց հնչեց, թե ինչու է ՀՀ վարչապետը կաշկանդված՝ ասելու Արցախի Հանրապետություն և գործածում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ի պատասխան՝ Փաշինյանը պարզաբանեց․ «Լեռնային Ղարաբաղ եզրույթը ֆիքսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Որից հետո Ադրբեջանի նախագահը սկսեց հայտարարել, որ չկա Լեռնային Ղարաբաղ, չկա նման եզրույթ։ Եվ մի հրաշքով, այդ թվում՝ հայկական իրականության մեջ, շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին՝ սկսելով չօգտագործել այդ տերմինը: Հետո՝ մենք խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավունքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտայնության մասին: Հասկացությունների իմաստն ու ընկալելիությունը շատ կարևոր նրբություններ են։

Ես ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Կա ստորագրված թուղթ դրա մասին: Եթե ինչ-որ մարդիկ Լեռնային Ղարաբաղ օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն և ասում են՝ Արցախ, Արցախ, նրանք, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքրոշմանը, որ ԼՂ չկա: Ասում են ասեք՝ Արցախ։ Ասում եմ՝ Արցախ, Արցախ… հետո՞»:

Անդրադառնալով Միքայել Առաքելյանի հարցադրումներին՝ մասնավորապես արցախցիների անկոտրում լինելու վերաբերյալ դիտարկմանը, Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում հիշեցնել պատերազմի օրերին Ստեփանակերտից Երևան առաջացած խցանումների մասին:
«Դավաճանական կառավարությո՞ւն ենք, ուրեմն՝ այդ դավաճանական կառավարության աջակցությունից հրաժարվեք։ Դավաճանից փող ստացողն ի՞նչ է․․․ Հրաժարվեք։

Կամ այդ կենացները. անձամբ ճանաչում եմ նման կենաց ասողներին, որոնք պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին։ Թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսալը նշանակում է լինել հերոս, բացարձակապես չի նշանակում»։

«Ես պատասխանատու զգում եմ, հրաժարական տվել եմ. ես չեմ պատրաստվում ամեն օր հրաժարական տալ․․․
Ոչ մի բանից չեմ վախենում, ես վախենում եմ մեր կողմից կայացված և կայացվելիք սխալ որոշումների համար։ Եթե իմ կենսագրությունը գիտեք, պիտի իմ վախերի չափերն էլ շատ հայտնի լինի Ձեզ»:

Մանրամասները՝ տեսանյութում։