Չինաստանի ԱԳ նախարարը գտնվել է․ նրան ազատել են պաշտոնից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը երեքշաբթի պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ մեկ ամիս չի հայտնվել հանրության առաջ։ BBC-ի ռուսական ծառայության  փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Չինաստանի պետական լրատվամիջոցները։

«Չինաստանի գերագույն օրենսդրական մարմինը երեքշաբթի նիստի ժամանակ քվեարկել է Վան Իին ԱԳ նախարար նշանակելու օգտին։ Ցին Գանը հեռացվել է արտգործնախարարի պաշտոնից»,- հայտնել է չինական Սինհուա պետական լրատվական գործակալությունը։

Հաղորդագրությունում չի նշվում Ցին Գանի պաշտոնանկության պատճառը, սակայն ասվում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամանագիր է ստորագրել՝ նշանակելով նրան իրավահաջորդ։

Ցինը համարվում էր Սիի վստահելի անձը, և շատ վերլուծաբաններ նրա վերջին պաշտոնի բարձրացումը դիվանագիտական սանդուղքով կապում էին հենց այդ հարաբերությունների հետ:

Մի քանի շաբաթ շարունակ Չինաստանը լռում էր Ցին Գանի ճակատագրի մասին, որը չէր հայտնվել հանրության առաջ, ինչ հունիսի 25-ին Պեկինում հանդիպել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Նրա բացակայությունը ենթադրությունների ալիք էր բարձրացրել այն մասին, որ նա կա՛մ հեռացվել է աշխատանքից, կա՛մ նրա նկատմամբ ծառայողական հետաքննություն է սկսվել։ Վերջին շրջանում երկրի ԱԳՆ ղեկավարի պարտականությունները կատարում էր Վան Ին, որը ղեկավարում է կոմունիստական կուսակցության արտաքին քաղաքականությունը։

57-ամյա Ցին Գանը պաշտոնը ստանձնել էր դեկտեմբերին՝ դառնալով Չինաստանի ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարներից մեկը: Մինչ այդ նա բանագնաց էր ԱՄՆ-ում։

Ավելի ուշ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նա առողջական պատճառներով չի աշխատում, սակայն մանրամասների բացակայությունը նոր շահարկումների հորձանուտ էր առաջացրել։ Ամենատարածված լուրերից մեկն այն էր, որ Ցին Գանի նկատմամբ հետաքննություն է իրականացվում այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա ինչ-որ ռոմանտիկ հարաբերություններ ունի, այսինքն՝ խոսքը դավաճանության մասին է։

Սակայն Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինգը հրաժարվել է պատասխանել այս մասին հարցին՝ ասելով.
«Ես դրա մասին ոչինչ չգիտեմ»։