Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտնել է Բախմուտի շրջանում և հարավային ուղղությամբ գրանցված հաջողությունների մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում Բախմուտ քաղաքից հյուսիս և հարավ։ Մասնավորապես, նրանց հաջողվել է հետ մղել ռուսներին Անդրեևկայի մոտ գտնվող դիրքերից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պաշտպանության ուժերի հարձակողական գործողությունների ընթացքում հակառակորդը ստիպված է եղել հետ քաշվել Անդրեևկայի շրջանի դիրքերից»,- երեքշաբթի առավոտյան հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալևը։

Միաժամանակ, նրա խոսքով, ռուսներն առաջխաղացման անհաջող փորձեր են կատարել Օրեխովո-Վասիլևկայից հյուսիս-արևմուտք, Իվանովսկուց հարավ և Կլեշչեևկայից արևմուտք ընկած հատվածներում։

Հարավային ճակատում ուկրաինական զորքերը հաջողության են հասել Ստարոմայորսկոյե գյուղի մոտ։ Այժմ, ըստ Գլխավոր շտաբի ներկայացուցչի, պաշտպանության ուժերն այնտեղ ամրացնում են գրավված գծերում։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում հակառակորդի և ուկրաինացի պաշտպանների միջև ճակատի ամբողջ երկայնքով տեղի է ունեցել 35 բախում։ Ուկրաինայի Զինված ուժերը շարունակում են հակահարձակումը Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում, ամրացած են ձեռք բերված գծերում, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինական ուժերի հակահարձակումը հետ է մնում ժամանակացույցից, բայց ընթանում է ըստ պլանի։