Ինչ ակնկալիք ունի Փաշինյանն այսօր Մոսկվայում կայանալիք Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա հարթակների հերթագայումն ի՞նչ սկզբունքային հարց է փոխում, արդյո՞ք առաջնահերթությունները նույնն են, և որքանո՞վ բանակցային գործընթացի վրա կարող է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների լարումը: Այսօր՝ հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ ընդգծեց, որ անկախ բանակցությունների անցկացման վայրից, բանակցողները չեն փոխվում:

«Բանակցում են ՀՀ-ն և Ադրբեջանը: Եվ այս համատեքստում եմ ասում, որ բանակցություններում հաջողություն ունենալը, բանակցային լուծումների հասնելը մեզ է հարկավոր: Օրակարգը որևէ ձևով չի փոխվում, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը որևէ ձևով չի փոխվում: Այսինքն, դրանք շարունակում են մեկը մյուսին:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությանը, կարծում եմ, որ որևէ հարաբերության լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ:

Մյուս կողմից էլ՝ չպետք է գերագնահատել լարվածություն ասվածը, որովհետև մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն և Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, խնդիրն այն է, թե ինչքանով են այդ հակասությունները վերաճում կոնֆրոնտացիոն տրամաբանության:

«Հայեցակարգային և ռազմավարական առումով մեր մեծագույն խնդիրն այն է, որ մենք մեր պետության գոյության ողջ ընթացքում եղել և գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության, որը, իմ կարծիքով, մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ միջազգային ազդեցության առումով։ Կոնֆրոնտացիոն տրամաբանությամբ չենք կարողացել և չենք կարող ապահովել երկարատև զարգացումը և մեր անվտանգության ապահովումը»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիք ունի այսօր Մոսկվայում կայանալիք Միրզոյան-Բայրամով- Լավրով հանդիպումից,  Փաշինյանը նշեց․ «Ես ակնկալիք ունեմ մեզանից ՝ ՀՀ արտգործնախարարից, իհարկե մյուս գործընկերներից ևս, որ նրանք կկարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։