X-ի վերածված Twitter-ի նոր ապրանքանիշը կարող է իրավական խնդիրներ առաջացնել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միլիարդատեր Իլոն Մասկի որոշումը՝ Twitter-ը X-ով վերանվանելու մասին, կարող է իրավական առումով բարդ լինել. ընկերությունները, այդ թվում՝ Meta-ն (META.O) և Microsoft-ը (MSFT.O), արդեն ունեն նույն ապրանքանիշի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքներ, գրում է Reuters-ը։

Համաձայն ԱՄՆ ապրանքանիշերի տվյալների բազայի` X-ի հետ կապված կան ավելի քան 900 ապրանքանիշեր: Դրանցից մի քանիսը պատկանում են այնպիսի խոշոր կորպորացիաների, ինչպիսիք են Meta-ն, Microsoft-ը, Exxon Mobil-ը և Xerox-ը: Մյուսները պատկանում են փոքր և միջին ձեռնարկությունների, ոչ առևտրային կազմակերպությունների և նույնիսկ անհատների: Օրինակ` X-ը կանացի հագուստի ապրանքանիշի անուն է, ինչպես նաև Macy’s-ում հաճախորդների խրախուսման ծրագիր:

Սա նշանակում է, որ Twitter-ը կարող է բախվել ապրանքանիշի սեփականատերերի հայցերի, ովքեր կարող են պնդել, որ նոր անվանումը խախտում է իրենց իրավունքները կամ սպառողների մոտ շփոթություն է առաջացնում: