Իսրայելում դատական բարեփոխումների նոր օրինագծի դեմ բողոքի ցույցերը շարունակվել են մինչև ուշ գիշեր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի Թել Ավիվ և մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվել են մինչև ուշ գիշեր այն ​​բանից հետո, երբ Կնեսետն ընդունել է վիճահարույց օրինագիծը, որը կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները։ Euronews-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ՝ ցրելու հազարավոր ցուցարարներին, որոնք փակել են Թել Ավիվի և Երուսաղեմի առանցքային ճանապարհները։ Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին։

Կնեսետի 120 պատգամավորներից 64-ը երկուշաբթի կողմ են քվեարկել բարեփոխմանը, որի էությունն է դատարանին զրկել կառավարության գործողությունները չեղարկելու իրավունքից, որոնք նա համարում է անհիմն, և փոխել դատավորների ընտրության կարգը։

Ընդդիմադիր պատգամավորները զանգվածաբար լքել են նիստերի դահլիճը, մնացածները քվեարկության ժամանակ բղավել են՝ «Ամո՛թ»։ Նոր օրենքի հակառակորդները պնդում են, որ այն չափազանց մեծ լիազորություններ է տալիս քաղաքական գործիչներին և վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ հեռուստաուղերձում ասել է, որ օրենքի բարեփոխումների քվեարկությունն «անհրաժեշտ ժողովրդավարական քայլ է»:

«Այսօր մենք իրականացնում ենք անհրաժեշտ ժողովրդավարական քայլ։ Այն ուղղված է վերականգնելու իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 50 տարի առաջ, երբ դատավորները չէին կարողանում բեկանել կառավարության որոշումները, որոնք նրանք համարում էին «անհիմն»: Մենք ընդունել ենք «խելամիտ փոփոխություն», որպեսզի ընտրված կառավարությունը կարողանա քաղաքականություն վարել՝ համաձայն երկրի քաղաքացիների մեծամասնության որոշման»,- ասել է Նեթանյահուն։

Դատական բարեփոխումերի դեմ սկսված շարժումը, որը մեկնարկել է հունվարից, երկրում դարձել է ամենախոշորներից մեկը։ Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը երկուշաբթին անվանել է «տխուր օր»՝ հրաժարվելով ճանաչել իշխող կոալիցիայի հաղթանակը, քանի որ ընդունված միջոցը «ոչնչացնում է ժողովրդավարությունը»։

Էմմա Չոբանյան