Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից անձի առևանգում և շորթում․ ՔՈԳՎ բացահայտումը

Լուրեր

14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
Բոլորը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունը սկսել են իրացնել հուլիսի 3-ից: Ըստ տեղեկության` Հայաստանի քաղաքացի մի տղամարդու այս տարեսկզբին բիզնես առաջարկ էր արել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող նրա ծանոթը:

«Յուրաքանչյուրը պետք է ներդներ ընդամենը 1 600 դոլար, սակայն ՀՀ քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել կատարել իր բաժին ներդրումը: Կարճ ժամանակ անց ՌԴ քաղաքացին չկայացած գործընկերոջը հայտնել էր, որ բիզնեսը սկսել է ուրիշի հետ, իսկ ուշացման պատճառով ծախսել է 50 հազար դոլար, և այդ գումարը պետք է ստանա իրենից: Այս բարդ մաթեմատիկայից հետո նա հայտնում էր, որ գումարը կստանա հանցավոր հեղինակությունների միջոցով:

Նման դեպքերում քրեական ենթամշակույթ կրողների բոլորովին էլ ոչ բարեգործական նպատակներով այցը սովորաբար չի ուշանում: Այդպես եղավ և այս անգամ: Որպես գումարը ստացող ներկայացավ մի հրազդանցու գլխավորած 5-6 հոգանոց պատվիրակությունը: Վերցրին ՀՀ քաղաքացու մեքենան, այն վերադարձնելու դիմաց պահանջեցին ու ստացան 1,5 միլիոն դրամ: Սրանով, սակայն, մաթեմատիկական խնդիրը դեռ լուծված չէր: Մայիս ամսին գործին միջամտում է նաև ՌԴ քաղաքացու հայրը, որը վերոհիշյալ հրազդանցի հեղինակության հետ հանդիպում է ՀՀ քաղաքացուն: Նրան նստեցնում են մեքենան ու, կամքին հակառակ, տեղափոխում մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող չգործող սրճարան: Այստեղ նրան ազատությունից զրկելով՝ ծեծում են ու պահանջում 50 հազար դոլարը: Նա ստիպված համաձայնում է, իսկ հաջորդ օրը նույն` գողական մաթեմատիկայի տրամաբանությամբ նրան հայտնում են, որ պարտքն արդեն ոչ թե 50, այլ 250 հազար դոլար է, որի դիմաց կարող է իրենց զիջել բնակարանը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների տրամաբանական ավարտը հուլիսի 20-ին էր: Նույն չգործող սրճարանում նրանք հայտնաբերում են հրազդանցի երկու տղամարդու, իսկ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում` ՌԴ քաղաքացու հորը: Երեքն էլ ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ձերբակալվել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Առաջադրվել է մեղադրանք՝ մարդուն առևանգելու, շորթման և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով: Նշենք, որ վերջին մեղադրանքն առաջացնում է պատիժ՝ ընդհուպ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում»,- ասված է հաղորդագրության մեջ: