Արցախում լիովին կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը
Ինչպես ավելի վաղ հայտարարվել է՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։
«Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»,- ասված է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։