Թեհրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանների և աշխաքաղաքականության փոփոխություն․ Իրանի նախագահը՝ Արարատ Միրզոյանին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Ռաիսին ընդգծել է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

«Արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, հույս ունի, որ այդ բանակցությունները հնարավորինս կհաստատեն և կամրապնդեն խաղաղությունը, անվտանգությունը և հանգստությունը տարածաշրջանում»,- ասել է Ռաիսին։

Նա նաև նշել է, որ Թեհրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն։ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ռաիսին նաև ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակի հնարավորինս բարելավման կարևորությունը՝ հավելելով, որ Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։

Արարատ Միրզոյանն էլ, գնահատելով Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և միշտ կարևորում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնումը։ Նա կարևորել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը։

Էմմա Չոբանյան