Սևանից ջրառի նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ
Քաղաքականություն
06.07.2017 | 10:49ԱԺ արտահերթ նիստում այսօր 77 կողմ, 4 դեմ, 0 ձայներով 2-րդ ընթերցմամբ ընդունվեց Սևանա լճից 100 մլն խմ ավելի ջրառ իրականացնելու Կառավարության որոշումը։
Դեմ էին «Ելք» դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Արտակ Զեյնալյանը։