Հայաստանը գնալով բարելավում է իր վարկանիշը. փոխնախարարը՝ կամավորության առաջընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Հենման կետ» նոր նախագծի շրջանակում «Մեդիա կենտրոն»-ում մեկնարկել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի քննարկումը։
Որքանո՞վ են ներկայացվող ու ԱԺ հաստատմանը սպասող նախագծերը հաշվի առնում քաղաքացիների իրավունքները, կարո՞ղ են քաղաքացիներն ազդել այդ նախագծերի շտկման, փոփոխության, համալրման վրա․ այս հարցերին է նվիրված քննարկումը:

Կամավոր աշխատանք իրականացնելն այսուհետ համարվելու է աշխատանքային փորձառություն։ Այս մասին քննարկման ժամանակ ընդգծեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ փոխնախարարը նշեց, որ 2020 և 2021 թվակններին ակնհայտ էր կամավորական աշխատանքներին ինքնաբուխ մասնակցության վերելք։

«2022 թվականի վիճակագրական տվյալները դեռ չունեմ, բայց այն, որ գնալով մեծանում է հետաքրքրությունը կամավորական աշխատանքների նկատմամբ, ակնհայտ է։ Մեծ է նաև աշխատող մարդկանց մասնակցությունը կամավորական աշխատանքներին։

Ինչ վերաբերում է Հայատանի վարկանիշին, Հայաստանը գնալով բարելավում է իր վարկանիշը․ 2018թ․ 123-րդ հորիզոնականում էինք, 2022-ին՝ 110-րդ։
«Կամավոր աշխատանքի մասին» օրենքը հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանի վարկանիշը բարձրացնել, այլ նաև շոշափելի արդյունքներ կտա, երիտասարդներն ավելի հեշտ կմտնեն աշխատաշուկա, ավելի ակտիվ քաղաքացիներ կլինեն»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։