Կապույտ թռչնին փոխարինում է X-ը․ Իլոն Մասկը փոխել է Twitter-ի լոգոտիպն ու դոմեյնը

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ  հարթակի տարբերանշանը կապույտ թռչնից փոխվում է  X-ի։ Մասկը նախօրեին հրապարակել էր  Twitter-ի նոր  դիզայնը։

Բացի այդ, գործարարն ակնարկել է Twitter-ի անվան հնարավոր փոփոխման մասին։ «Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել է նա։ Բացի այդ ՝փոխվել է նաև սոցցանցի դոմենը՝ x.com-ի։

«X.com-ն այժմ մատնանշում է twitter.com-ը: Այսօր ավելի ուշ կհայտնվի Interim X լոգոտիպը»,- գրել է Մասկը սոցցանցի  իր էջում։

Ամերիկացի միլիարդատերը նաև ներկայացրել է, թե ինչպես է Twitter-ի կենտրոկայանում փոխվել  ընկերության լոգոտիպը։  Կենտրոնակայանի պատին նոր լոգոտիպի լուսանկարը ևս նա հրապարակել է թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ Մասկը  Twitter ընկերությունը գնել էր 2022թ-ի հոկտեմբերին 44 մլրդ դոլարով։ Գնումից ի վեր նա շարունակում է տարբեր փոփոխություններ իրականացնել, որոնք մեծամասամբ հարուցում են օգտատերերի դժգոհությունը։