Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացուն
Հուլիսի 23-ին, ժամը 17։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարներն առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:
ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացուն (Մ. Գ., ծնված 1996 թ.) և ցուցաբերել առաջին օգնություն. տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ: