ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հարցաքննության չի հրավիրվել

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը
 ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» գործով հարցաքննության չի հրավիրվել,- այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Թորոսյանը։
 
Նա, սակայն, այլ մանրամասների մասին խոսել չցանկացավ։
 
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» արյունալի դեպքերի հաջորդ օրը այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ընդարձակ ելույթ է ունեցել՝ քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին և կրկնելով միտքը, թե ցուցարարները կրակել են ոստիկանների վրա. «Այո՛, իհարկե, Հայաստանում ժողովրդավարությունը կայացած չէ, ցավոք սրտի: Սրանք, իսկապես, խնդիրներ են և չափազանց լուրջ խնդիրներ են: Բայց ի՞նչ կապ ունի դա այն բանի հետ, որ ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանների վրա, սա ի՞նչ արդարացում ունի, այդ փայտերը ի՞նչ արդարացում ունեն, այդ ձողերը բռնողները կարգի՞ն մարդիկ են: Ես ամոթալի եմ համարում, եթե նման մարդկանց մենք համարում ենք մեր ժողովուրդը»,- սա հատված է նրա ելույթից։
 
Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո՝ բացահայտել «Մարտի 1-ի» գործը, ՀՔԾ-ն անցել է գործուն քայլերի, արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։
 
Հարցաքննության ծանուցագիր է ուղարկվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008 թ-ին ՊՆ նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին, իսկ 2008թ․ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը արդեն իսկ հարցաքննվել է։
 
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր Կառավարությունում ասաց, որ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ են այդ գործով հարցաքննվել, բայց անուններ տալուց խուսափեց։
 
Լիլիթ Շաբոյան