Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
21.07.2023 | 23:23Ադրբեջանի Գաբալայի շրջանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:17-ին, Գաբալայի սեյսմակայանից 20 կմ հյուսիս: