Քննարկվել են գերհամակարգչի գործարկման և կիրառման արդյունավետ մոդելները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ արհեստական բանականության գործիքների կիրառման կարիքների գնահատման և ըստ այդ կարիքների՝ տեսաքարտերի (graphics processing unit) վրա հիմնված գերհամակարգչի կիրառելիության տարբերակների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի նվիրատվությունը՝ գերհամակարգիչն, արդեն Հայաստանում է։ Քննարկման նպատակն էր լսել հեղինակավոր մասնագետների կարծիքները գերհամակարգչի վերաբերյալ, գնահատել վերջինիս կիրառելիության կարիքները Հայաստանի տնտեսության և գիտության մեջ։

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտության կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀԱՊՀ գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի, Երևանի ԷՆ հետազոտական լաբորատորիայի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Հայ մշակութային և գիտական ​ընկերակցութան» (ASOF), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի մասնագետներին քննարկմանը մասնակցելու համար, ընդգծել նրանց կարծիքների և առաջարկությունների կարևորությունը գերհամակարգչի շահագործման կարիքների ու առաջնահերթությունների վերաբերյալ:

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ևս կարևորել է նման քննարկումների անհրաժեշտությունը, նշել, որ GPU արագացուցիչների վրա հիմնված գերհամակարգիչը կարող է ձևավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվի կարևորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման ողջ տրամաբանությունը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը ներկայացրել է գերհամակարգչի հնարավորությունները, տեղադրման տեխնիկական ընթացքը, կիրառելիության հնարավորությունները։

Հատկանշական է, որ Թուլուզի գիտահետազոտական համալսարանի կողմից նվիրաբերած գերհամակարգիչն իր հզորությամբ առաջինն է տարածաշրջանում և Արևելյան գործընկերության երկրներում, իսկ ԱՊՀ երկրների շարքում՝ 2-րդը երկիրը Ռուսաստան Դաշնությունից հետո: Գերհամակարգիչը հնարավորություն է ընձեռում ներբեռնել և մշակել ծավալուն տվյալներ, անցկացնել ժամանակակից հետազոտություններ «մեծ տվյալների» (Big Data), ինչը կնպաստի աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը:

Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու պատկերացումները GPU-ի վրա հիմնված համակարգչի առավել արդյունավետ գործարկման և ռիսկերի վերաբերյալ: Նրանք առաջարկել են նաև աշխատանքային խումբ ստեղծել՝ ներգրավելով CPU, GPU մոդելներով աշխատող մասնագետներին, շահագրգիռ կողմերին՝ հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ պլանավորելու և կազմակերպելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի գերհամակարգչի կիրառման առավել նպատակային մոդելներ մշակելու նպատակով նման քննարկումները շարունակական լինեն: