Կանանց նկատմամբ խտրականությունը գովազդում չի վերահսկվում․ օրենքի գործունեությունը վերահսկող մարմին չկա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Երբ չգիտես՝ ինչպես լռեցնել, բայց էլ չես դիմանում։ Ինտերմոլի ամենաֆունկցիոնալ լվացքի մեքենաները կօգնեն» տեքստն ուղեկցվում է տղամարդու կողմից կնոջ գլուխը լվացքի մեքենայի մեջ մտցնելու լուսանկարով։

«Կանայք, իրենց՝ գլուխ արդուկելու նուրբ արվեստը և դրա պոտենցիալը զոհը» տեքստն էլ ուղեկցվում է կնոջ ձեռքին արդուկի և տղամարդու գլուխն արդուկի սեղանին լուսանկարով։

«Ինտերմոլ» առևտրի կենտրոնի գովազդներն են, որոնք չորեքշաբթի հեռացվել են՝ այն բանից հետո, երբ կանանց իրավունքների պաշտպանությամբ ակտիվորեն զբաղվող Արման Ղարիբյանը հանցագործության մասին հաղորդում է գրել ֆեյսբուքյան իր էջում ու նշել Ներքին գործերի նախարարությանն ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Նա նաև առաջարկել է առևտրի կենտրոնին հեռացնել՝ գովազդները։

Ըստ Ղարիբյանի՝ առևտրի կենտրոնի գովազդը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգիրք 329 հոդվածում առկա նկարագրությանը։

«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը; նույն արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով»,- հոդվածի նկարագրությունն է մեջբերել նա։

Գովազդային գրառումներն այլ շաբաթվա սկզբից հիմնականում խիստ քննադատության ու պարսավանքի էին արժանացել Ֆեյսբուքի հայկական օգտատերերի շրջանում։

«Իրենց պետք է անդադար մատնացույց անել, որ իրենց արածը սեքսիզմ է, խտրականություն է և նպաստում է այս հասարակությունում առկա ամենաարատավոր երևույթներից մեկին՝ կնասպանությանը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արման Ղարիբյանը՝ ընդգծելով, որ մարդիկ սա չեն կարող որակել որպես հումոր կամ հումորով վերաբերվել այս ամենին։

«Ես որպես ամենաբիրտ օրինակ միշտ համեմատում եմ Հայոց ցեղասպանության հետ։ Հայոց ցեղասպանությունից էլ միլիոնավոր մարդիկ են մահացել, և ի՞նչ կզգանք մենք՝ հայերս, եթե մեր ցեղասպանության մասին հումորային նման տեսարաններ տարածեն։ Հայաստանում միջինում տարեկան 10 կին է սպանվում, ամեն ամիս՝ գրեթե մեկ կին, և ինչո՞ւ պիտի կանայք և, ընդհանրապես, մենք՝ բոլորս, հանդուրժող լինենք այս տեսակ բովանդակության նկատմամբ։ Դա չի կարելի հանդուրժել, առավել ևս՝ չի կարելի դրա վրա ծիծաղել և չի կարելի դա լեգիտիմացնել»,- հավելեց Ղարիբյանը։

Factor.am-ի փորձերը՝ կապվել «Ինտերմոլ» առևտրի կենտրոնի հետ և գովազդային նմանօրինակ մոտեցման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, անհաջող էին, քանի որ կենտրոնից հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Սոցիալական ցանցերում ակտիվորեն կանանց իրավունքները բարձրաձայնող Լյուսի Քոչարյանը նույնպես անդրադարձել էր գովազդներին՝ դրանք որակելով անմակարդակ ու սեքսիստական․ «Հլը տեքստերը կարդացեք. էն որ՝ ոնց քոնթենթ ստեղծողի շրիշակից ներքև մակարդակն ա, տենց էս գովազդը հաստատողների»։

Հայաստանում հրապարակայնորեն՝ ֆիլմերում, սերիալներում և գովազդներում կանանց իրավունքները ոտնահարող, սեքսիզմ ու խտրականություն տարածող դեպքերի առնչությամբ աշխատած, դրանք բարձրաձայնած ու նվազեցնելուն ուղղված արշավներում ներգրավված WomenNet-ի ներկայացուցիչ Թամարա Հովնաթանյանը Factor.am-ի հետ զրույցում նույնպես շեշտում է՝ առևտրի կենտրոնի գովազդը խտրականություն է պարունակում։

«Եթե փորձում ենք ճիշտ անվանել և որակավորել երևույթը, դա խտրականություն է կանանց նկատմամբ։ Կոնկրետ գովազդի մասին օրենքով նման խտրականությունը կամ խտրականություն պարունակող գովազդներն արգելված են։ Այլ հարց է, թե ինչ չափով է օրենքը գործում։ Հայաստանում համապատասխան մարմին չկա, որը կհետևի, որ օրենքն աշխատի։ Որպեսզի օրենքը գործի, պետք է դիմող կողմ լինի իրավապահ մարմիններին»,- պարզաբանել է Հովնաթանյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ ներկայում այդ երևույթների դեմ պայքարելու միակ ուղին հանրային պարսավանք ու լրատվամիջոցների կողմից այդ դրսևորումները լուսաբանելն է։

Factor.am-ի զանգերին Ներքին գործերի նախարարությունից չպատասխանեցին, ինչի հետևանքով հնարավորություն չունենանք պարզելու խնդրի մասին գերատեսչության տեսակետն ու Արման Ղարիբյանի՝ հանցագործության մասին հաղորդման առնչությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Սիլվի Շահբազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: