Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Մոսկվայում հանդիպման առաջարկին
Քաղաքականություն
21.07.2023 | 19:51Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայում հանդիպման առաջարկին:
Factor.am-ին այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին»,-ասաց խոսնակը՝ հավելելով, որ այլ մանրամասների մասին կհայտնեն լրացուցիչ: