Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հուլիսի 21-ին Պեկինում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Ճաոսյույի գլխավորորած պատվիրակություննների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հայկական կողմի ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման վտանգին։

ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ման Ճաոսյույը ընդգծել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գրավականն է հակամարտությունների խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը։ Հայկական կողմը վերահաստատել է իր սատարումը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերից, քննարկվել են փոխկապակցվածության, ներդրումների, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում փոխգործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Նույն օրը Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կառավարության առաջատար «ուղեղային կենտրոնի»՝ ՉԺՀ Պետական խորհրդի Զարգացման հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի սոցիալական զարգացման հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լի Յոնծյուանի և ինստիտուտի փորձագետների հետ: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող խնդիրներ: