Ռոբերտ Քոչարյանը փորձում է ամեն ինչ բարդել Միքայել Հարությունյանի կամ Սերժ Սարգսյանի վրա, ինչն այնքան էլ ազնիվ չէ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

«Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ, պաշտպանության ու ներքին գործերի նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում պաշպանողական ու հակասող համարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի վերջին հարցազրույցը՝ «Մարտի 1»-ի նախաքննության նոր ընթացքի մասին։

«Ռոբերտ Քոչարյանը հակասում է նախկինում իր ասածներին։ Բոլորս հիշում ենք, որ 2008-ի փետրվարի 29-ին ԵՊՀ-ում իր հանդիպման ժամանակ, նաև հեռուստատեսությամբ ինքը հայտարարեց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրենք պետք է դիմեն բանակի օգնությանը։ Եվ, ըստ էության, իրենք ոչ միայն դիմեցին բանակի օգնությանը, այլև շատ ավելի վաղ ժամանակում էին իրենք պլանավորել բանակի օգտագործման գործընթաց սկսելը»,-ասաց փաստահավաք խմբի անդամը։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ 2008-ին բանակի օգտագործման ծրագրերը բացահայտվեցին շատ ավելի ուշ, երբ փաստահավաք խմբի ձեռքում հայտնվեցին բազմաթիվ փաստեր։

«Իսկ փաստերի ուսումնասիրությունը ավարտելուց հետո մեր ձեռքում հայտնվեց 0038 խիստ գաղտնի հրամանը, որով արդեն պարզ դարձավ, որ բանակի ներգրավվման հրեշավոր պլանավորումը, որով նաև թուլացվել էին մեր պետական սահմանին տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումները՝ բերվելով Երևան և ստեղծելով բանակային նոր կառավարման մարմին»,-նշեց Քոչարյանը։

Իր հարցազրույցում, անդրադառնալով բանակի ներգրավման մասին 0038 հրամանին,  Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե դա ներքին հրաման էր՝ ակնարկելով, որ ինքը դրա հետ կապ չունի․ «Ես չէի զարմանա, եթե Ռոբերտ Քոչարյանը մի օր էլ ասեր, որ այդ ժամանակ արձակուրդում է եղել կամ չի զբաղեցրել նախագահի պաշտոնը։ Այն, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր փորձում է ամեն ինչ բարդել Միքայել Հարությունյանի կամ Սերժ Սարգսյանի վրա, այնքան էլ ազնիվ չէ, քանի որ բոլորս գիտենք իր կառավարման բնույթը, որով ինքը փորձում էր իմանալ ավելի, քան նույնիսկ թույլատրելի էր»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաև կարծում է, որ եթե անհրաժեշտություն լինի, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր- Պետրոսյանը կհարցաքննվեն «Մարտի 1-ի» գործով․ «Բոլոր սպանությունները կբացահայտվեն, կասկած չունեմ»։

Իսկ այժմ Ռոբերտ Քոչարյանը, փաստահավաք խմբի անդամի տպավորությամբ, ցայտնոտի մեջ իր պաշտպանական բնույթի հարցազրույցներով փորձում է իր վրայից շեղել մեղադրանքները, քանի որ հասկանում է, որ որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը, թերևս, կրկնելու է այն, ինչ ասել է փաստահավաք խմբին, այն է՝ ուղղակի պարտադրանք է եղել բանակի ներգրավվման հարցում։

Ռոբերտ Քոչարյանը նաև ասել է, թե որքանով իրեն հայտնի է բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին: «Ռոբերտ Քոչարյանն իր այս պատասխանով հաստատում է, որ բանակը մասնակցել է, հակառակ դեպքում որտեղից գիտի, որ բախում չի եղել»,-հակադարձեց փաստահավաք խմբի անդամը։

Մանրամասները դիտեք Անդրանիկ Քոչարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան