ԿՀՎ ղեկավարը հաստատել է, որ ԱՄՆ-ը նախապես իմացել է Պրիգոժինի ապստամբության նախապատրաստման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության ապստամբությունից գրեթե մեկ ամիս անց հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախօրոք իմացել է այդ մասին։ Անվտանգության ֆորումում Բըրնսի ելույթի հրապարակվել է Ասպենի ինստիտուտի կողմից, փոխանցում է Meduza-ն:

«Նախագահ Ջո Բայդենը ստույգ ձևակերպել է այն, երբ ասել է, որ մենք այդ մասին իմացել ենք ժամանակից շուտ»,- ասել է Բըրնսը։

Նա պարզաբանել է, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի՝ գործելու որոշումը սպասելի է եղել, քանի որ նա երկար ժամանակի ընթացքում հետևողական քննադատել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և ԳՇ պետ Գերասիմովին։

ԿՀՎ ղեկավարը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ ինչ անել Պրիգոժինի հետ, քանի որ «Վագները» մեծ նշանակություն ունի Ռուսաստանի ղեկավարության համար, այդ թվում՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում գործունեության առումով։ Ըստ նրա՝ Պուտինը փորձելու է Պրիգոժինին առանձնացնել «Վագներ»-ից, հետո հաշիվները մաքրել նրա հետ։

«Իմ փորձից ելնելով՝ Պուտինը վրեժխնդրության գերագույն առաքյալն է, ուստի ես կզարմանամ, եթե Պրիգոժինը խուսափի հետագա վրեժխնդրությունից»,- ասել է Ուիլյամ Բըրնսը։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և Դոնի Ռոստովից շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվելու էին Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու էր։

Էմմա Չոբանյան