Կարո՞ղ է ՄԱԿ-ը միջազգային մանդատ այլ զորախմբերի տա, ուղարկի Արցախ․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Ռուսաստանն այսօր Արևմուտքի հետ լուրջ հակամարտության մեջ է ուկրաինական ճակատում, և երբ մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ակնկալիք ունենք, որ Հայաստանը կարող է հասնել նրան, որ ՌԴ խաղաղապահ զորախմբին տրվի ՄԱԿ-ի մանդատ, կարո՞ղ է ՄԱԿ-ը նպատակահարմար գտնի այլ զորախմբերի տալ այդ մանդատը և ուղարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստում դիմելով ԱԺ հայտարարության տեքստը ներկայացնող պատգամավոր Մարսել Պետրոսյանին, հարց ուղղեց Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը:

«Այդ պարագայում ի՞նչ ջանք պետք է կարողանա դնել Հայաստանը, որպեսզի ռուս խաղաղապահներին կարողանա ՄԱԿ-ի անվտանգության մանդատի շնորհման հարցը կարգավորել: Միգուցե միանգամից ՄԱԿ-ին դիմենք, իրենք որոշեն»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Պատգամավոր Մարսել Պետրոսյանը պատասխանեց. «ՄԱԿ-ի մանդատը տրվում է անվտանգության խորհրդի և գլխավոր ասամբլեայի համատեղ համաձայնությամբ, որոշմամբ, բանաձևով և այլն: Խնդիրն այն է, որ այսօր մենք տեղյակ ենք, որ ինչ-ինչ բանակցային գործընթացներ են ընթանում գերտերությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների միջև և չի բացառվում, որ կարողանան ընդհանուր հայտարարի գալ այդ հարցում:

Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տրամադրելու հարցին, բոլոր դեպքերում մենք չենք որոշում: Մենք ընդամենը ներկայացնում ենք առաջարկություն, որը թերևս ամենաօպտիմալն է: Մենք հավատում ենք միջազգային հանրության ողջախոհությանը և կարծում ենք՝ նրանք ճիշտ մոտեցում կցուցաբերեն այս հարցում»:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան, օրակարգում ԱԺ խմբակցությունների ներկայացրած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձն է։ «ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ» ուղերձը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանը։ Այս ուղերձով Արցախի Ազգային ժողովը բարձրացնում է նաեւ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տրամադրելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։