Հաջորդ շաբաթ Թուրքիա կմեկնեն Իսրայելի ու Պաղեստինի ղեկավարները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաջորդ շաբաթ Ռեջեփ Թայիփ Էրդողան հրավերով այցելելու են Թուրքիա։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝  Աբասը հուլիսի 25-ին է մեկնելու Անկարա, և  կայանալիք հանդիպումներում քննարկվելու են Թուրքիա-Պաղեստին հարաբերությունները, իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային արդի այլ հարցեր։ Օրակարգային հարցերի թվում են լինելու նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նեթանյահուն, որի այցի նախապատրաստման մասին մամուլում վաղուց էին տեղեկություններ հայտվել,  Թուրքիա է մեկնելու հուլիսի 28-ին։

«Այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Իսրայելի երկկողմ հարաբերությունները բոլոր առումներով և համագործակցության խորացմանն ուղղված քայլերը։ Բանակցությունների ընթացքում ակնկալվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։