Թևաթափ չեղա և հավաքեցի ինձ. Մաշա Մնջոյանը`«Սլավյանսկի բազար»-ում հաղթելու և ուժեղ մրցակիցների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

««Սլավյանսկի բազար»-ում շանս չեղավ, որ արվեստն անտեսվեր, ոչ մի բաց, թերի տեղ չէր մնացել, որ խարդախություն արվեր, այդ պատճառով էլ հաղթեց արվեստը, ոչ թե քաղաքականությունը: Եվ եթե տարիներ շարունակ ժյուրիի կազմում եղել են հայեր, այս տարի «իմ բախտից» ունեի շատ ուժեղ մրցակիցներ, իսկ ժյուրիի կազում չկար ոչ մի հայ»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է երգչուհի Մաշա Մնջոյանը, որը վերջերս Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացված «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում ներկայացրեց Հայաստանը և արժանացավ «Գրան պրի» մրցանակի:

Մաշան նշում է, որ մրցութային առաջին օրվա ոչ այնքան հաջող արդյունքներից հետո չի հուսահատվել, փոխարենը փորձել է վերլուծել իրավիճակը. «Թևաթափ չեղա և հավաքեցի ինձ: Ի սկզբանե տրամադրված էի հաղթանակի, պարզապես նախապես չէի ասում այդ մասին. չեմ սիրում խոստանալ ամպեր, հետո ամպիկներ բերել»:

Արդեն 5 տարի է` Մաշան ապրում է Ավստրալիայում, ասում է` հեռվից հետևում է Հայաստանում տեղի ունեցող ամեն մի իրադարձության, ապրում է մեր ուրախություններով ու տխրություններով. «Դրսից դժվար է, քանի որ մտածում ես`եթե երկրում լինեի, գուցե մի բան էլ ես կարողանայի անել: Պատերազմից հետո ցավն այնքան մեծ է, որ չես կարող ասել, թե տարիների հարց է, կանցնի: Բայց պետք է մի բան անել, որ այն չկրկնվի, ասելով ու ցավալով չէ»:

Երգչուհին խոսում է նաև ավստրալական «The voice»-ին մասնակցելու և դրա շրջանակում գրանցած հաջողությունների մասին. «Ես այդ մրցույթին մասնակցելու ցանկություն չունեի, արդեն 20 տարի Ավստրալիայում ապրող գյումրեցի քույրս ասաց`դու պետք է մասնակցես «The voice»-ին, լսեցի նրան ու ճիշտ արեցի: Հրաշալի էր նման վարկանշային մրցույթին հարգանք և սեր վայելելը: Ի դեպ, Ավստրալիայում ջերմագին հայ համայնք ունենք, այնտեղ հայերը շատ մոտ են արվեստին»:

Մաշան անդրադառնում է նաև հայկական շոուբիզնեսում տիրող իրավիճակին և նշում, որ այդ առնչությամբ պոզիտիվ ոչինչ ասել չի կարող. «Եթե 5 տարվա կտրվածքով նայենք, փոփոխութուններն ահռելի են, բայց եկեք չասեմ` դեպի որ կողմ: Չեմ ուզում ոչ մեկին վատաբանել, գուցե որոշ կատարողների տները մոտ են եղել հարևան երկրների սահմանին, իրենք այդ երաժշությունն են լսել…Ուղղակի չեմ ցանկանա, որ արտերկրից եկած մարդիկ մեր մասին տպավորություն կազմեն վերջին տարիներին ստեղծած երգարվեստով, որը երբեմն սարսափելի է»:

Մաշան պատմում է նաև հայկական շոուբիզնեսին իր առնչությունների մասին, պատմում է, որ երբ նոր էր եկել Գյումրիից, բոլորովին այլ պատկերացումներ ուներ մեր շոուբիզնեսի մասին. «Երբ եկա` մասնակցելու «Հայաստանի ձայնին», ինձ թվում էր` շոուբիզնեսը հրաշք մի աշխարհ է, հետո հասկացա, որ բոլորն ինձ պես մարդիկ են: Ես, լինելով շոուբիզնեսում, միշտ եղել եմ դրանից առանձին և հեռու իմ աշխարհում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան