Նավալնիի համար պետական մեղադրողը նոր մեղադրանքով 20 տարվա բանտարկություն է պահանջել

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Պետական մեղադրողը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համար, որը 9 տարվա ազատազրկման է դատապարտված խարդախության գործով, պահանջել է ևս 20 տարվա ազատազրկում «ծայրահեղականության» նոր գործով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երեքշաբթի Նավալնին գրել էր, որ մեկ ամիս առաջ սկսված դատավարությունը, որն ի սկզբանե փակ էր հանրության և լրագրողների համար, մոտենում է ավարտին. «Մնում են միայն բանավեճերը, վերջին խոսքն ու դատավճիռը»։

Ընդդիմադիր գործչին Մոսկվայի քաղաքային դատարանը դատում է Վլադիմիրի շրջանի խիստ ռեժիմի գաղութում արտագնա հանդիպումների ժամանակ, որտեղ պահվում է Նավալնին։ Ընդհանուր առմամբ, դատելով գործի նյութերից, դռնփակ անցկացվել է 16 արտագնա հանդիպում։

Հենց առաջին հանդիպմանը, որը տեղի ունեցավ հունիսի 19-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը որպես փակ դասակարգեց գործընթացը։ Կային միայն կցկտուր տեղեկություններ, թե ինչպես է այն ընթանում։

«Ծայրահեղականության գործով» նոր մեղադրանքով Նավալնին մեղադրվում է ՌԴ ՔՕ միանգամից մի քանի հոդվածներով, որոնցից ամենածանրը ծայրահեղական հանրության ստեղծումն է։ «Ծայրահեղական հանրություն» ՌԴ իշխանությունները համարում են կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը։

Բացի այդ, ընդդիմադիրը մեղադրվում է ծայրահեղականության կոչեր անելու, ծայրահեղական գործունեությանը մասնակցելու, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականությանը ֆինանսավորելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու մեջ։

Ապրիլին Նավալնին հայտնել է, որ ծայրահեղական համայնքի ստեղծման գործից առանձնացվել է ևս մեկ գործ՝ ահաբեկչության մասին։ Այս դեպքում, ինչպես նշել է քաղաքական գործիչը, նրան դատելու է զինվորական դատարանը։

Ինչպես ենթադրել է ընդդիմադիրը, «ծայրահեղականության գործով» նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում, իսկ դրան հաջորդողով, ըստ ամենայնի, ցմահ ազատազրկում։