Միլիարդատեր Բրենսոնի դիմումից հետո Լոնդոնը չեղարկել է ռուս գործարար Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեղարկել են ռուս գործարար Օլեգ Տինկովի նկատմամբ սահմանված անձնական պատժամիջոցները։ Ֆինանսական պատժամիջոցների իրականացման գրասենյակի ծանուցումը հրապարակված է բրիտանական կառավարության կայքում, գրում է Meduza-ն։

2023 թվականի մարտին Տինկովը դիմել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ պատժամիջոցների ցուցակից իրեն հանելու խնդրանքով։ Հետո հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում բնակվող գործարար Միխայիլ Խոդորկովսկին ևս աջակցության կոչ է ուղարկել։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ բրիտանացի հայտնի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին չեղարկել Տինկովի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Բրենսոնի նամակը կցվել է Տինկովի պաշտոնական բողոքին՝ ընդդեմ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պատժամիջոցների մասին որոշման։

Բրենսոնը նշել է, որ 20 տարի է՝ ճանաչում է Օլեգ Տինկովին, և նրա ներառումը պատժամիջոցների ցուցակում համարում է սխալ։ Նա Բրիտանիայի իշխանությունների որոշումն անվանում է անհիմն։

«Չնայած նա հարուստ գործարար է, նա երբեք չի եղել օլիգարխ։ Ես միշտ նրան ճանաչել եմ որպես դինամիկ ձեռներեցի: Ուստի ես համակրում եմ նրան, սատարում և շարունակում եմ աջակցել»,- ասվում է Բրենսոնի նամակում։

Հավելենք, որ Օլեգ Տինկովը հակապատերազմական դիրք է գրավում Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ 2022 թվականի հոկտեմբերին նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Էմմա Չոբանյան