Սպիտակում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա, նրան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել և վիրահատել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել ​ մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակի ԲԿ-ն։

Մասնավորապես ՝ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով երեխան հիվանդանոց է ընդունվել ​ լաթաձեւ պատռվածքներով՝ ​ ծայրահեղ ծանր վիճակում։ ​ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​ է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝ ​ շարունակում են պայքարել ​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել ​ է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։