Բորելն առաջարկել է 20 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինայի ԶՈՒ-ին օգնելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին առաջարկել է 20 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) պարբերականը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Բորելն առաջարկել է տարեկան մոտ 5 մլրդ դոլար հատկացնել 2024-2027 թվականների համար՝ Ուկրաինայի ռազմական կարիքները հոգալու նպատակով։ Այս հարցի առաջիկա քննարկումը սպասվում է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու այսօր Բրյուսելում։

«Ուկրաինային ռազմական շարունակական աջակցության առկա հնարավորությունները կսպառվեն մինչև 2023 թվականի սեպտեմբեր»,- ասվում է Բորելի զեկույցում:

Լրացուցիչ միջոցները, ըստ զեկույցի, պետք է ուղղվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամ։ Այստեղից էլ ԵՄ անդամ երկրները կկարողանան մասնակի փոխհատուցում ստանալ այն զենքի ու զինամթերքի համար, որ փոխանցելու են Ուկրաինային։

Ավելի վաղ ուկրաինական բանակի մատակարարումների համար 20 միլիարդ եվրո հատկացնելու՝ ԵՄ մտադրության մասին հայտնել էր Politico-ն՝ վկայակոչելով այդ ծրագրերին ծանոթ մի քանի դիվանագետների։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ԵՄ երկրները շուրջ 5,5 միլիարդ եվրո են հատկացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ Կիևին աջակցելու համար։ Հունիսի վերջին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ավելացնել այդ գումարը ևս 3,5 միլիարդ եվրոյով։

Էմմա Չոբանյան