«Վագներն» Ուկրաինայում 22 հազար վարձկան է կորցրել

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Ռուսական «Վագներ» ռազմականացված խմբավորման կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում կազմել են 22 հազար մարդ։ Սա նշանակում է, որ խմբավորման յուրաքանչյուր երրորդ վարձկան չի վերադարձել պատերազմի դաշտից։

Վիճակագրությունն արտացոլում է 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման սկզբից մինչև 2023 թվականի մայիսը Բախմուտի գրավման ժամանակահատվածը։ Միաժամանակ, շուրջ 40 հազար վարձկան վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Վագներին» մոտ կանգնած «Ռազգրուզկա Վագներա» Telegram-ալիքը, որին տվյալները փոխանցել է խմբավորման հրամանատարներից մեկը՝ Մարքս կեղծանվամբ։

Հրամանատարի խոսքով՝ «Վագների» կազմում պատերազմի ընթացքում եղել է 78 հազար վարձկան, որոնցից 49 հազարը՝ բանտարկյալներ։

Մոսկվան լռում է զոհերի թվի մասին. ՌԴ Պաշտպանության նախարարությունը վերջին տվյալները հրապարակել է շուրջ 10 ամիս առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերին՝ նշելով, որ զոհվածների ընդհանուր թիվը 5,937 է։

Տաթև Ֆռանգյան