Օդեսան երրորդ գիշերն անընդմեջ ռուսական հարվածների թիրախում է

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
Բոլորը

ՌԴ զինուժը երրորդ գիշերն անընդմեջ հրթիռային հարվածներ է հասցնում Օդեսա նավահանգստային քաղաքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինական մամուլը հայտնում է Օդեսայի մարզում ուժեղ պայթյունների մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ արձակվել են գերձայնային Onyx հականավային հրթիռներ։ Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է նաև Х-22 ռմբակոծիչներից Օդեսայի վրա հրթիռների արձակման երկրորդ ալիքի մասին։ Տեղեկություններ են ստացվել Նիկոլաևում պայթյունների մասին, ինչպես նաև դեպի Օդեսա շարժվող «Շահեդների» մասին։

Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է,  որ ռուսական բանակի հասցրած հարվածի հետևանքով  Նիկոլաևի կենտրոնում  եռահարկ տուն և ավտոտնակ է հրդեհվել։  Նիկոլաևում հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 18  խաղաղ բնակիչ։ 9 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում՝ 5 երեխա։

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի խոսնակ Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ Օդեսայում գիշերային հրթիռային հարձակման հետևանքով վարչական շենք է ավերվել, չորս մարդ վիրավորվել է։