Ստամբուլի իշխանությունները հայտնել են հնարավոր երկրաշարժին նախապատրաստվելու մասին

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ իշխանությունները կսկսեն Ստամբուլը նախապատրաստել հնարավոր երկրաշարժին։ Սեյսմոլոգներն ավելի վաղ զգուշացրել էին Ստամբուլում ցնցումների վտանգի մասին, գրում է Կոմերսանտը։

«Մենք հանդիպել ենք Էքրեմ Իմամօղլուի (Ստամբուլի քաղաքապետ) և շրջանների ղեկավարների հետ՝ Ստամբուլում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ քննարկումների համար, մենք սկզբունքային համաձայնության ենք եկել։ Սկսում ենք աշխատանքը հաջորդ շաբաթ»,- ասել է Օժասեքին մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ստամբուլում կա 5 միլիոն 800 հազար շինություն։ Դրանցից 1,5 միլիոնը ռիսկային, 600 հազարը՝ բարձր ռիսկային գոտում է։ Նախարարը չի մանրամասնել երկրաշարժի նախապատրաստման աշխատանքների մանրամասները։

Թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը հուլիսի 12-ին ասել էր, որ փորձագետները Մարմարա ծովի տարածքում 7,2-7,6 մագնիտուդով երկրաշարժ են կանխատեսում։ Սեյսմոլոգների կարծիքով՝ Թուրքիայում հաջորդ երկրաշարժը կարող է տեղի ունենալ մինչև 2030 թվականը։

Տաթև Ֆռանգյան