Եթե գործատուն աշխատանքի է վերցնում հաշմանդամություն ունեցող անձի,պետությունը նրան փոխհատուցում է. նախարարության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Ընթանում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողովը, որի ընթացքում նախատեսվում է նաև ներկայացնել, թե Հայաստանում Կառավարության, Օրենսդիր մարմնի, ՄԻՊ-ի և հասարակական կազմակերպությունների կողմից ինչ քայլեր են իրականացվում օրենքի բարելավման ուղղությամբ։

Համաժողովի խոսնակներն են՝ Տաթևիկ Ստեփանյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարի տեղակալ, Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Անի Օհանջանյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ, Սուրեն Մաղաքյանը՝ ՀՀ Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, Մուշեղ Հովսեփյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող, Արմինե Սահակյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, «Մենք կարող եք» ՀԿ նախագահ, Տիգրանուհի Հակոբյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ,«Էմիլի Արեգակ» հիմնադրամ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը միշտ եղել է պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ջանքեր են գործադրվել և իրականացվել են մի շարք ծրագրեր, սակայն պետական ծրագրերի շրջանակներում հնարվոր է եղել քիչ թվով անձանց զբաղվածության խնդիրը լուծել․ 2021թ․ պետական ծրագրերում ընդգրկվել է 314 հաշմանդամություն ունեցող անձ, աշխատանքի է տեղավորվել 122 անձ, 132-ը ժամանակավոր աշխատանքի է տեղավորվել։ 2022թ․ նշված ծրագրերի մի մասը դադարեցվել է, իրականացվող ծրագրերում ընդգրկվել է 200 հաշմանդամություն ունեցող անձ, աշխատանքի է տեղավորվել 192-ը, 2023-ի ընթացքում իրականացվում է 4 ծրագիր։

Այս տարի փետրվարին ընդունվել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նոր միջոցառում, որտեղ պահնավել է աշխատանքի հարմարեցման բաղադրիչը, այսինքն՝ գործոտուն խրախուսվում է․ եթե գործատուն աշխատանքի է վերցնում հաշմանդամություն ունեցող անձի, պետությունը փոխհատուցում է աշխատանքի հարմարեցման ծախսերը, նաև գործատուին փոխհատուցում է տրվում տվյալ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 100 տոկոսի չափով»,- նշվեց համաժողովի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։