Գիշերն Ուկրաինան հրթիռային հարձակման է ենթարկվել․ Ուկրաինայի ԶՈւ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինական ԶՈւ օդուժի զեկույցի համաձայն՝ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ՌԴ-ն գրոհել է Ուկրաինան հարավային ուղղությամբ՝ օգտագործելով ցամաքային և ծովային բազավորմամբ թևավոր հրթիռներ, ինչպես նաև իրանական Shahed-136/131 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։

Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ հարձակման են ենթարկվել կարևոր ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտներ, որոնց հիմնական թիրախն Օդեսան է եղել:

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնել է անցած գիշեր ռուսական զանգվածային գնդակոծության հետևանքով տուժած խաղաղ բնակիչների մասին։

Հրամանատարության տվյալներով՝ Օդեսայի մարզում տուժել է առնվազն 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9 տարեկան երեխա։ Խերսոնում մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Օդեսա քաղաքում էլ երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել հրթիռակոծության հետևանքով։ Վեց մարդ վիրավորվել է հրթիռների և անօդաչու սարքերի խոցելու հետևանքով պայթյունի ալիքներից, ևս երեքը՝ Օդեսայի շրջանի այլ բնակավայրերում, որտեղ հրդեհներ են սկսվել հարվածների և բեկորների ընկնելու հետևանքով, ասվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։