Աբդոլահիանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, «3+3» ձևաչափը

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները երկու երկրների հարաբերություններն անվանել են զարգացող և ընդգծել երկրների նախագահների կամքը՝ է՛լ ավելի զարգացնելու դրանք, փոխանցում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի զարգացումներին՝ կողմերն ուշադրություն են հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի նախագահի վերջին զրույցի ուղղությամբ։

«Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, ապա ընդգծվել է տարածաշրջանային բանակցությունների շրջանակը, ներառյալ, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ներառում է մի կողմից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու նախարարները քննարկել են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպման անցկացումը։

Աբդոլահիանն իր զարմանքն է արտահայտել Պարսից ծոցի երեք իրանական կղզիների մասին պարբերության բովանդակության վերաբերյալ, որը ներառված է Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների միջև վերջերս Մոսկվայում կայացած համատեղ հայտարարության մեջ և ընդգծել այդ կղզիների նկատմամբ Իրանի պատմական և հավերժական սեփականությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ սակարկելի չի եղել և չի լինելու»,- ասել է նա։

Լավրովն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների պահպանումը, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներն ու ընդգծել, որ «Ռուսաստանի Դաշնությունը կասկածներ չունի Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով և լիովին հարգում է այն»:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի տեքստի մշակման վերջին փուլերի շուրջ։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, ի դեպ, Հարավային Կովկասում իրավիճակի քննարկման վերաբերյալ ոչինչ չի նշվում։

Էմմա Չոբանյան