ԿԳՆ-ում «դասից փախած» վիճակ է. երևի նոր ատոմային զենք են փորձարկում. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Կրթության և գիտության նախարարությունում «դասից փախած» վիճակ է: Օրինակ՝ մտնում ես ԿԳՆ կայք, ու անմիջապես քո առջև բացվում է «Հարգելի այցելու» բաժինը, որտեղ կայքի մասին տեղեկատվության փոխարեն ընդամենը «հարգելի այցելուներից» ներողամտություն է հայցվում այն բանի համար, որ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում: Եվ սա՝ արդեն մի քանի ամիս: Ինչ են անում ԿԳՆ համապատասխան վարչության, բաժինների աշխատակիցները, որ մինչև հիմա չեն կարողանում ավարտել իրենց պաշտոնական կայքի փորձարկումը: Թե ինչ են փորձարկում, դժվար է ասել, երևի նոր ատոմային զենք:

ԿԳՆ-ի կայքը միակն է մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերից, որ տարին կլոր գտնվում է փորձարկման փուլում: Բայց մինչ նախարարությունում տանջվում են իրենց կայքի փորձարկման վրա, իրավապահ մարմիններն էլ իրենց ուժերն են փորձարկում ԿԳՆ համակարգում՝ ամիսը մեկ մի լուրջ խախտում բացահայտելով:   Բայց ԿԳՆ կայքի նման են աշխատում Նաև նախարարության որոշ վարչությունների պետեր: Օրինակ՝ ներքին աուդիտի վարչության պետ Նորիկ Կարապետյանը ներքին աուդիտով զբաղվելուց զատ, և գուցե առավել շատ, նաև մեղվապահությամբ է զբաղված:

ԿԳՆ-ում ասում են, որ Կարապետյանն ամբողջ օրը զբաղված է իր մեղուներով և նորմալ աշխատանքի չի գալիս, ինչի հետևանքով նրանից կախված շատ գործեր հետ են ընկնում: Թերևս, եթե նա մեղուներով զբաղվելու փոխարեն իսկապես զբաղվեր նախարարության ներքին աուդիտով, ավելի շուտ վեր կհանվեին հայտնաբերված չարաշահումները, և բանն իրավապահներին չէր հասնի»,-գրում է թերթը: