Ղրիմում զինամթերքի պահեստ է այրվում

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Ղրիմի արևելյան հատվածում՝ ռուսական բանակի խորքային թիկունքում, զինամթերքի պահեստ է այրվում և պայթում։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Telegram ալիքներն առաջինն են հաղորդել պայթյունի և հրդեհի մասին. հրապարակվել են երեք տարբեր տեսանյութեր, որոնցից երկուսում հստակ երևում է մեծ հրդեհ և «կայծեր», որոնք թռչում են պայթյունների վայրից, հավանաբար՝ հրթիռային զինամթերքի պայթյունի հետևանքով։

Ըստ «Կրիմսկի վետերի», որը հղում է անում տեղի բնակիչներին, երեք թռիչք է եղել, այսինքն՝ հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել պահեստին, որը գտնվում է թերակղզու արևելքում Հին Ղրիմ քաղաքի մոտակայքի զորավարժարանում:

Այս զորավարժարանից մինչև առաջնագծի մոտակա կետն առնվազն 230 կիլոմետր է։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաստատել է թերակղզու արևելքում գտնվող զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը։ Նա Telegram-ում կարճ գրառմամբ հայտնել է Տավրիդա մայրուղու արգելափակման մասին՝ «Կիրովի շրջանի ուսումնավարժարանում բռնկված հրդեհի պատճառով»։

Տաթև Ֆռանգյան