Որոշել եմ միանալ Վերածննդի հրապարակի նստացույցին. Արայիկ Հարությունյանը զգուշացնում է կոշտ մեթոդների դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Արցախահայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ Արցախը միշտ եղել է կառուցողական, իսկ Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ Արցախի հետ: «Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ»,- շեշտեց նա:

«Հաշվի առնելով ծայրահեղ իրավիճակը և վերահաս հումանիտար ու անվտանգային աղետը ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի․ այն է` հենց այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկված նստացույցին»,- հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահը։ -Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու՝ միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների։

Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առնչվող դերակատարները զերծ կմնան, առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց, իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ։ Իսկ համայն հայրենիքում և սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարավոր գործողությունների դիմեն, որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնկան քայլեր կատարելու ուղղությամբ։
Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն, բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս։

Պահը օրհասական է։ Աստված պահապան Արցախին և ուժ ու կորով մեր ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում։