Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կալանավորվածի դեմ մահափորձի գործով մե­ղադրյալներ կան. «ՀԺ»

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29- ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմ­կոտ սպանության գործով կալա­նավորված Մեխակ Հարությունյա­նի դեմ մահափորձի գործով մե­ղադրյալներ կան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատր­յանը: Թե քանիսն են նրանք և ով­քեր են, պաշտպանը չցանկացավ պատասխանել: Մեխակ Հարությունյանի դեմ մա­հափորձն իրականացվել է ս. թ. մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ում:

Դատապարտյալներից մեկը, ըստ պաշտոնական հաղորդագրու­թյան՝ զբոսանքի՝ օրենքով սահ­մանված ժամանակը լրանալուց հե­տո, վերադառնալիս դատապարտ­յալը մուտք է գործել ՔԿՀ անվտան­գության ապահովման բաժնի աշ­խատակցի աշխատասենյակ, բռ­նություն գործադրելով, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալա­նավոր Մեխակ Հարությունյանը: Բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալա­նավորի վրա, կտրող-ծակող առար­կայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին:

Մեր տեղեկու­թյուններով՝ դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը: Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի ան­գամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Մեղադրյալներից մեկը հենց նա է: Շրջանառվող լուրերի համա­ձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրե­ական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, որը Հայկ Հակոբյանի ազգականն է: Այս տեղեկությունը, սա­կայն, մեր զրույցում հերքեց Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը»,-գրում է թերթը: