Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը հունիսին հասել է 8 մլրդ դոլարի

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի բյուջեի դեֆիցիտը հունիսին զգալիորեն աճել է՝ հասնելով 219,6 միլիարդ թուրքական լիրայի (8,37 միլիարդ դոլար), գրում է Duvar-ը։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ կառավարության բյուջեի եկամուտները կազմել են 268,2 միլիարդ թուրքական լիրա (11 միլիարդ դոլար), մինչդեռ անցյալ ամիս ծախսերը կազմել են 487,8 միլիարդ լիրա (19 միլիարդ դոլար)։ Ըստ այդմ, բյուջեի եկամուտները հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 48,2 տոկոսով, իսկ բյուջեի ծախսերը՝ 130 տոկոսով։

Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 48,6 տոկոսով և կազմել 1,88 տրլն լիրա (71 միլիարդ դոլար)։ Բյուջեի ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 101,7 տոկոսով և հասել 2,36 տրլն լիրայի (89,7 միլիարդ դոլար):

Այսպիսով, կառավարության բյուջեն հունիսին գրանցել է 219,6 միլիարդ լիրայի ( 8 միլիարդ դոլար) դեֆիցիտ, իսկ հունվար-հունիսին՝ 483,2 միլիարդ լիրայի (8,3 միլիարդ դոլար):

Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հուլիսի 17-ին շրջաբերական է ուղարկել բոլոր պետական հաստատություններին և հայտարարել, որ բոլոր ծախսերը, բացառությամբ երկրաշարժից տուժած գոտու, պետք է վերանայվեն և չափից դուրս խնայողությունների մեթոդներ կիրառվեն։

Էմմա Չոբանյան