Թեհրանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ֆոնին Իրանում երկկողմ պետական հանձնաժողովի նիստ է անցկացվում

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների բարելավման պայմաններում Իրանի Աստարա քաղաքում ընթանում է երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի նիստը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ադրբեջանական կողմից հանդիպումը նախագահում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իրանական կողմից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը։ Նիստում քննարկվում են համագործակցության հարցեր, այդ թվում՝ երկաթուղիների և մայրուղիների նախագծերի։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մուստաֆաևն ասել է, որ երկու երկրների միջև միջազգային տարանցումն աճել է 58%-ով։ Նա նշել է, որ Ադրբեջանը հավատում է «Իրանի հետ համագործակցության զարգացմանը և գնում է այդ քաղաքական ճանապարհով»։

Անդրադառնալով միջազգային պայմանագրերին, հատկապես՝ Ռուսաստանի հետ, Բազարփաշն ասել է․ «Այսօր այս հանդիպման օրակարգում կան նախագծեր և որոշ ծրագրեր, որոնք ռազմավարական և կարևոր նախագծեր են երկու երկրների համար»։

Հավելենք, որ օրերս Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, որը Բաքվում մասնակցում էր Չմիավորման շարժման կազմակերպության համակարգող բյուրոյի նախարարական հավաքին, հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը վերջին շրջանում պարբերաբար հակաիրականական հռետորաբանությամբ է հանդես գալիս։

Աբդոլահիանը Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են շարունակել տնտեսական նախագծերը, արագացնել Իրանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցքի գործարկումը։ Նա նաև ասել էր, որ Իրանը կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, սակայն դեմ է սահմանների փոփոխությանը։

Հիշեցնենք՝ երկու երկրների հարաբերությունները բավական լարված են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է Իրան չայցելել։ Վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին՝ լրտեսության մեղադրանքով։ Իր հերթին, Բաքուն շարունակվում է կրոնական տարբեր գործիչների ձերբակալությունները՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Հունիսի 23-ից էլ Ադրբեջանը դադարեցրել է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն իր օդանավակայաններում։ Բացի այդ, հունվարից՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, Բաքուն փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում։

Էմմա Չոբանյան