Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարը՝ կրակ բացելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հուլիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացել դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։

Նշվում է, որ հուլիսի 11-ին ժամը 13:00-ին Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ա.-ն իր տնամերձ հողամասում աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից ինքնաձիքի անկանոն կրակոցներ են արձակվել գյուղի և իր ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է այգեգործական աշխատանքները:

Հուլիսի 13-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ամարասի հովտում» 3 կոբայն հունձ կատարելու ժամանակ, ժամը 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակավել բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Հուլիսի 14-ին ժամը 19:20-ին Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:

Հուլիսի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում, Ա. Մ.-ն (ծնված 1959թ.), «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: