Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը դիմել է Բրիտանիայի կառավարությանը՝ Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները չեղարկելու կոչով

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

Բրիտանացի հայտնի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին չեղարկել ռուսաստանցի գործարար Օլեգ Տինկովի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է The Times-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Նշվում է, որ Բրենսոնի նամակը կցվել է Տինկովի պաշտոնական բողոքին՝ ընդդեմ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պատժամիջոցների մասին որոշման։ Բրենսոնը նշում է, որ 20 տարի է՝ ճանաչում է Օլեգ Տինկովին, և նրա ներառումը պատժամիջոցների ցուցակում համարում է սխալ։ Նա Բրիտանիայի իշխանությունների որոշումն անվանում է անհիմն։

«Չնայած նա հարուստ գործարար էր, նա երբեք չի եղել օլիգարխ։ Ես միշտ նրան ճանաչել եմ որպես դինամիկ ձեռներեցի: Ուստի ես համակրում եմ նրան, սատարում և շարունակում եմ աջակցել»,- ասվում է Բրենսոնի նամակում։

Տինկովը 2023 թվականի մարտին միջնորդություն էր ներկայացրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ իրեն պատժամիջոցների ցուցակից հանելու համար։ Այդ ժամանակ նրան աջակցող դիմում էր ուղարկել գործարար Միխայիլ Խոդորկովսկին, որը բնակվում է Բրիտանիայում։ Լոնդոնը նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2022-ի մարտի 24-ին։

Օլեգ Տինկովը հակապատերազմական դիրք է գրավում Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից 2022 թվականի հոկտեմբերին։

Էմմա Չոբանյան