Էրդողանը եռօրյա շրջագայություն է սկսում Պարսից ծոցի երկրներ՝ միլիարդավոր դոլարների գործարքների ակնկալիքով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռօրյա շրջագայությամբ մեկնում է Պարսից ծոցի երկրներ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը նախատեսում է հուլիսի 17-20-ը պաշտոնական այցեր կատարել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչված է միայն Անկարայի կողմից։

Թուրքիայի ղեկավարն այս երկրների առաջնորդների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտները, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Մտքերի փոխանակում է լինելու նաև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ, առաջին հերթին՝ տնտեսության և ներդրումների։

Հավելենք, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ Reuters-ին  հայտնել էին, որ հույս ունեն հաստատել Ծոցի երկրներից շուրջ 10 միլիարդ դոլարի ուղղակի ներդրում Էրդողանի այցից հետո, այնուհետև՝ ընդհանուր 25-ից 30 միլիարդ դոլարի՝ ավելի երկար ժամանակահատվածում:

Իր այցի ընթացքում Էրդողանն ակնկալում է հաստատել բազմամիլիարդանոց գործարքներ, որոնք կարող են ներառել թուրքական պետական ակտիվների մասնավորեցումից մինչև ուղղակի ներդրումներ, պաշտպանական արդյունաբերության գործարքներ, բիզնեսի ձեռքբերումներ կամ պայմանագրեր:

Էմմա  Չոբանյան