Ուկրաինայի ԶՈւ-ն բանաստեղծությամբ է արձագանքել Ղրիմի կամրջի վրա միջադեպին․ ՌԴ ՔԿ-ն Կիևին է մեղադրել

Լուրեր

06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
Բոլորը

Ղրիմի կամրջի վրա պայթյունից հետո Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում բանաստեղծություն է հրապարակել՝ «Սոխակ, հարազատ եղբայր, կրկին կամուրջը գնաց «քնելու», հետգրությամբ՝ «P. S. Երաժշտությունը՝ ժողովրդական, խոսքերը՝ Ուկրաինայի ԶՈւ-ի»։

Նշենք, որ կամրջի վրա նախորդ պայթյունին ևս Ուկրաինայի ԶՈւ-ն նման կերպ էր արձագանքել։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ սա կարելի է մեկնաբանել որպես կատարվածում ուկրաինական հատուկ ծառայությունների ներգրավվածության ակնարկ։

Մինչ այդ, Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությամբ։

«Հետաքննության տվյալներով՝ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի հատվածներից մեկը»,- հայտնում է ՌԴ Քնչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով Բելգորոդի շրջանից ամուսնական զույգ է մահացել, նրանց 14-ամյա դուստրը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։

Տաթև Ֆռանգյան