Սալարկվում են Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի մայթերը

Լուրեր

07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սալարկվում են Սայաթ-Նովա փողոցի մայթերը՝ 2940 գծամետր երկարությամբ և 7445 քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Սայաթ-Նովա փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 164 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի երրորդ տասնօրյակում և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։ 2023 թվականի հուլիսի 14-ի դրությամբ արդեն շինարարական աշխատանքներն ավարտված են 35-40 տոկոսի չափով։

«Սայաթ-Նովա փողոցն ամբողջապես հիմնանորոգվել է նախորդ տարվա ընթացքում, ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ 2940 գծամետր երկարությամբ։ Սակայն մայթերի սալիկապատման աշխատանքները մնացին անավարտ, որոնք մեկնարկել են այս տարի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որով և ամբողջանալու է Մարտունի քաղաքի գլխավոր փողոցներից մեկի հիմնանորոգման ծրագիրը։ Սայաթ-Նովա փողոցը Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը կապում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։