Հրադադարի խախտումներ և վիրավորներ սահմանին․ Բաքուն պայման է թելադրում՝ պնդում է ՔՊ-ական պատգամավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից  երկու հայ զինծառայող է վիրավորվել։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նրանց վիճակը գնահատվում է բավարար, զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ ռազմական գերատեսչության՝ զինծառայողներից մեկը վիրավորվել է վաղ առավոտյան, մյուսը՝ օրվա երկրորդ կեսին։

Տեղի և Սև լճի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին երկու հաղորդագրություն էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը տարածել էր երեկ։ Արցախից ևս այսօր հաղորդեցին, որ Շուշիի շրջանում հակառակորդը խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ։

Մինչդեռ, ըստ Ադրբեջանի, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հայկական զինված ուժերն են գնդակոծել ադրբեջանական դիրքերը։ Բաքվից երեկ նաև պնդեցին, թե Լաչինի հատվածում հայկական կողմի կրակոցների հետևանքով վիրավոր են ունեցել։

Տևական ժամանակ է՝ Բաքուն Երևանին և Ստեփանակերտին մեղադրում է հրադադարի ռեժիմի խախտման համար, հայկական կողմը հակադարձում է՝ այդպիսի ապատեղեկատվության տարածմամբ Բաքուն հող է նախապատրաստում հնարավոր ռազմական էսկալացիայի համար։

Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին չեն զարմացնում բանակցություններին զուգահեռ չդադարող կրակոցները։ Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակը կպահպանվի, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները չեն լուծվել։ Բայց անգամ այդ դեպքում իշխանության ներկայացուցիչը լավատես չէ։

Կրակոցներ էին հնչում նաև ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան վերջին բանակցություններին զուգահեռ։ Հայկական կողմը հենց այդ օրերին երեք զոհ ունեցավ։ Հայաստանի պատվիրակությունը, չնայած Արցախից հնչած կոչերին, չդադարեցրեց բանակցությունները, դրանք ընթացան ըստ նախապես սահմանված օրակարգի։ Այժմ էլ, երբ արդեն հայտնի է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում, Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչում են ռազմատենչ հայտարարություններ, Ալիևը նախօրեին կրկին պնդել է, թե ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը բանավոր արված հայտարարությունները գրավոր վերահաստատի։ Ադրբեջանը հաղթել է պատերազմը և պայմաններ է թելադրում, ստեղծված իրավիճակը նկարագրում է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ բանակցային գործընթացում ներգրավված միջնորդները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, ինչ-որ պահին կսկսի ճնշում գործադրել Բաքվի վրա։

Թե կոնկրետ ինչ տարբերության մասին է խոսքը, իշխանական Գագիկ Մելքոնյանը չհստակեցրեց։ Եվ մինչ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հնարավոր ճնշումներից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարում է՝ Ադրբեջանն է ճնշում գործադրելով Հայաստանին կեղծ խաղաղության օրակարգ պարտադրում։

Ռազմաքաղաքական իրադրությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, Սեյրան Օհանյանի գնահատմամբ, շարունակում է մնալ բարդ։ Ադրբեջանը, նրա համոզմամբ,  շարունակելու է ընթացող բանակցություններին զուգահեռ ուժ գործադրել։ Իսկ նման պայմաններում ընթացող բանակցություններից պաշտպանության նախկին նախարարը դրական սպասումներ չունի։

Խաղաղության պայմանագրի շուրջ հերթական բանակցությունները նախատեսված էին հուլիսի 21-ին Բրյուսելում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մինչդեռ, տեղեկացրել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, ավելի շուտ տեղի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ  Գալստյան